Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Փոխադարձ գոյաբանական ռիսկեր

Փոխադարձ գոյաբանական ռիսկեր
27.10.2025 | 19:12

Շատ բան կորցնողների միամիտ ջանքերը, որոնց նպատակն է խաբել Պատմությանը, անիմաստ են, քանի որ Մեծ Պատմության պարադիգմային անցումները կատարվում են օինաչափորեն, որտեղ Հինը միշտ զիջում է Նորին։

Ներկայում Հինը լիբերալ դեմոկրատիան է՝ իր տարօրինակ և մարդկային էությանը հակասող նորամուծություններով, իսկ ոտքի ելնող Նորը՝ ավտոկրատ մենթալիտետի վրա հիմնված պահպանողականությունը, որի դրսևորումներն ավելի մոտ են մարդկային էությանը։

Լիբերալ-դեմոկրատիան ուժային միաբևեռության մի տեսակ է, որը ստեղծվել էր աշխարհի հաշվին և որպես համակարգ անկայուն է ուժային միաբևեռության նման, քանի որ ինքնաբերաբար բերում է ճնշվող ուժերի կոնսոլիդացիային։

Իսկ քաղաքակրթական մրցակցության մեխանիզմը Հին ու Նոր ուժերի միջև աշխատում է անդուլ, որտեղ մի պարադիգմից անցումը դեպի մյուսը անցողիկ պրոցեսների մի ամբողջ շարան է, որն այնքան երկար է, ինչքան հզոր է քաղաքակրթական անցումը։

Իսկ մրցակցության հզոր պրոցեսը կառավարվում է փոխադարձ ոչնչացման վախով, որտեղ էլ շատ կարևոր նշանակություն ունի հակամարտ ուժերի իրական չափերի իմացությունը, որն էլ փոխադարձ գոյաբանական ռիսկերի գնահատումների հիմքն է։

Իսկ դա պահանջում է սիստեմատիկաբար տնտղել մեկը մյուսի հնարավորություններն ու իրական ուժերը, որի պրոցեսում էլ հիմա գտնվում է աշխարհը։

Եվ այս խմորը դեռ շատ ջուր կտանի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ